Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էջմիածնի քաղաքապետը հաշտության ձեռք է մեկնում

Էջմիածնի քաղաքապետը հաշտության ձեռք է մեկնում
16.06.2018 | 16:58

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ունեցած կարճ ճեպազրույցում, անդրադառնալով Էջմիածնում վերջին օրերին իր հրաժարականի պահանջով կազմակերպված ցույցերին, ասաց. «Ես ձեռք եմ մեկնում, ես չեմ տանում իրավիճակը թեժացման, լրագրողների հետ»:


Նա շեշտեց, որ իր համար Էջմիածին քաղաքում թշնամիներ գոյություն չունեն:
«Սա իմ ձեռքն է, մեկնեցի՝ հաշտության, հիմա պատասխանը մեկ ուրիշից եմ ակնկալում»,- ասաց նա:
Գրիգորյանն ընդգծեց, որ իր հրաժարականի հետ կապված պահանջների մեծ մասը հնչում են լիազորություններից դուրս խնդիրների մասին, օրինակ, հիվանդանոցը լավը չէ, մանկապարտեզը նորոգված չէ և այլն:


Գրիգորյանն ասաց, որ ինքը խուսափում է ամեն տեսակի բախումներից և հաշտության ձեռք է մեկնում բոլորին։ «Մեր քաղաքում երկար տարիներ է «Հաշտության» նստարան կա: Արթուր Թումանյան, Հակոբ Հակոբյան, պարոն Աճառյան, Ստեփան Աբգարյան, դուք էջմիածնեցիներ եք, եկեք հաշտության: Սա հոգևոր կենտրոն է, չի կարելի սրել, սադրել, հասցնել Մարտի 1-ի»,- նկատեց նա՝ հավելելով, որ վերոնշյալ անձանց կսպասի «Հաշտության» նստարանի մոտ ժամը 17:00-ին:

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ